Տնտեսություն

Հայկական ծագման 6000-ից ավելի ապրանքատեսակ ԵՄ կմտնի զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով

2 րոպեի ընթերցում

Հայկական ծագման 6000-ից ավելի ապրանքատեսակ ԵՄ կմտնի զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ GSP+ առևտրային ռեժիմի ներդրման շնորհիվ Հայաստանից Եվրոպական Միության երկրներ արտահանվող 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքներ կարտահանվեն զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-իԱրտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին (GSP+ համակարգ) միացել են սահմանափակ թվով երկրներ։ «Այս տարի ռեժիմից օգտվող երկրների թիվը կրճատվել է, և GSP+ համակարգից օգտվելու հնարավորություն ունի ընդամենը 10 երկիր։ Հարավային Կովկասի պետություններից միայն Հայաստանն ու Վրաստանը կօգտվեն այս ռեժիմից։ Մենք նախորդ տարվա փետրվարին էինք դիմել ռեժիմից օգտվելու համար և դեկտեմբերին որոշվեց, որ Հայաստանում ևս հունվարի 1-ից կներդրվի համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքոնյանը։

Խոսելով GSP+ համակարգի մասին՝ Մելքոնյանը նշեց, որ ռեժիմից օգտվող երկրները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքնատեսակներ արտահանել ԵՄ շուկա։ «Համակարգից օգտվող երկրներից Եվրոպական Միության շուկա արտահանվող բոլոր ապրանքնատեսակների շուրջ 2/3-ը ամբողջապես կամ մասնակիորեն ազատվում է մաքսատուրքերից։ Համակարգին միանալու համար երկիրը պետք է պաշտոնապես դիմի՝ ներկայացնելով նաև որոշակի չափանիշներին բավարարելու մասին տեղեկատվություն»,-պարզաբանեց Մելքոնյանը։

Եվրոպական Միությունը առևտրային գործընկեր երկրների կողմից իրականացվող ներմուծումների նկատմամբ կիրառում է մի շարք առևտրային ռեժիմներ։ Առաջինն «Ազգերի առավել բարենպաստության մոտեցում (MFN) ռեժիմն է, որը պահանջում է միևնույն մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառել այլ երկրների կողմից ներմուծման նկատմամբ։ GSP և GSP+ ռեժիմները ընդհանրական առավելություններ են սահմանում համակարգի մասնակիցների համար՝ ազատելով այդ պետոթյունների ապրանքները որոշակի մաքսատուրքերից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում