ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ամենայնի, դահուկորդ Սերգեյ Միքայելյանին կվստահվի լինել Հայաստանի դրոշակակիրը` փետրվարի7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը` մասնակիցների հանդիսավոր շքերթի ժամանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, այս հարցը դեռ որոշված չԷ, հայտնի Է միայն, որ դրոշակակիրը կլինի Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող 3 դահուկորդներից մեկը. նրանք են Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը:
Բայց, ըստ ամենայնի, նախապատվությունը կտրվի հենց Միքայելյանին` Հայաստանի դահուկորդներից ամենափորձառուին: