Ֆրանսիայի հայ համայնքն Al Jazeera-ին է ներկայացրել Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ քայլերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները շարունակում են պաշտոնական Անկարայի ուշադրության կենտրոնում գտնվել: Այս առումով թուրքական կողմին հատկապեսմտահոգում են տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքի կառույցների գործունեությունն ու նախապատրաստությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Al Jazeera լրատվական գործակալության թուրքական բաժնի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն այս հարցերի շուրջ խոսել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի ու 2015 թվականին ընդառաջ հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Ալեքսիս Գյովջյանի հետ:

Փափազյանը լրագրողին հայտնել է, որ 2015 թվականի նախապատրաստությունների շրջանակներում շարունակելու է լինել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրակարգ բերելու հարցը` ընդգծելով, որ նման խոստում է տվել Օլանդի կառավարությունը: «2014 թվականի ընթացքում օրենքն այլ ձևաչափով կրկին կներկայացվի»,- ասել է նա` հիշեցնելով, որ նախագիծը քաղաքական պատճառներով ու թուրքական ճնշման արդյունքում հետ էր վերադարձվել:

Փափազյանը խոսել է 2015 թվականին ընդառաջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր հրատարակելու ու տարբեր համալսարաններում 1915 թվականի մասին դասախոսություններ կարդալու մտադրության մասին: Միաժամանակ նա հայտնել է, որ Ցեղասպանության մասին մեծ բյուջեով ֆիլմ է նկարահանվելու` չբացահայտելով դրա սցենարը, ռեժիսորներին ու դերասաններին: Փափազյանի հավաստիացմամբ` 2015 թվականին կարող են նյութական և տարածքային պահանջներ ներկայացվել Թուրքիային: Բացի այդ` Ֆրանսիայի հայկական համայնքը մարտին կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` կապված Դողու Փերինչեքի գործով հայցը բավարարելու հետ:

Անդրադառնալով ԵրևանումԴավութօղլուի կատարած հայտարարություններին` Փափազյանը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց զատ, այլ ճանապարհ չունի: Հիշեցնելով, որ թուրքական կողմը կրկին փորձելու է պատմաբանների հանձնաժողովում հարցը քննարելու միտքը բերել օրակարգ` նա հիշեցրել է, որ հայկական սփյուռքը ծայրաստիճան կազմակերպված կառույց է: «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ, սակայն նախ և առաջ Թուրքիան պետք է հրաժարվի ժխտողական քաղաքականությունից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարի»,- ասել է նա:

Իր հերթին Ալեքսիս Գյովջյանն ասել է, որ իրենք թուրք ժողովրդին մեղադրելու մտադրություն ամենևին էլ չունեն: «Թուրքիան, չկարողանալով առերեսվել սեփական պատմությանը, տեղի ունեցած իրադարձությունները թուրք ժողովրդին սխալ կերպ է ներկայացրել: Թուրքիան պետք է առերեսվի Ցեղասպանությանն ու սեփական պատմությանը: Ինչպես գերմանացիները հրեաներին, այնպես էլ այն պետք է փոխհատուցում վճարի»,- ասել է Գյովջյանը: Անդրադառնալով Երևանում Դավութօղլուի արած հայտարարություններին` նա նշել է. «Ցեղասպանությունից բացի` այլ ձևակերպում չենք ընդունում: 1.5 միլիոն հայերի գերեզմանները մեր սրտերում են թաղված»:

Հայերեն Русский

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է