ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Սոչիի կմեկնի հունվարի 30-ի առավոտյան: Պատվիրակության կազմում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ-ում:
Փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն Հայաստանի 4 մարզիկներ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
Սոչի են մեկնելու նաեւ դահուկային սպորտի մարզիչ Սլավա Սարգսյանը եւ լեռնադահուկային սպորտի մարզիչ Սեյրան Հարությունյանը:
Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը Սոչիի օլիմպիադային կմասնակցեն փետրվարի 9-ից: