Սպորտ

Ամերիկացիները մտադիր են Սոչիում 94-98 մեդալ նվաճել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացիները մտադիր են Սոչիում 94-98 մեդալ նվաճել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների մարզիկները մտադիր են 94-98 մեդալ նվաճել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքի տեղեկագրությունը:

ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը, ինչպես նաեւ Ռուսաստանի թիմը համարվում են Սոչիի խաղերի թիմային հաղթողի ոչ պաշտոնական կոչմանը հավակնող թիմերը:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

Մրցումներին կմասնակցեն 40 երկրներից ավելի շուրջ 3000 մարզիկներ, այդ թվում 4-ը՝ Հայաստանից՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում