Սպորտ

Վլադիմիր Պուտինը շուրջ 150 բարձրաստիճան հյուրերի համար ընդունելություն կկազմակերպի Սոչիում

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շուրջ 150 բարձրաստիճան հյուրերի համար ընդունելություն կկազմակերպի Սոչիում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության հետ կապված, հատուկ ընդունելություն կկազմակերպի Խաղերի բարձրաստիճան հյուրերի համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքի տեղեկագրությունը: Ընդունելությունը տեղի կունենա Սոչիի «Ռուս» դաշնային միացյալ առողջարանում:

Նախատեսվում Է, որ այս ընդունելությանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում