ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող միակ լեռնադահուկորդ, ամերիկաբնակ Արման Սերեբրակյանն այս խաղերին նախապատրաստվում Է ԱՄՆ-ում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Հարությունյանը, Սերեբրակյանը նախապատրաստվում Է լավ պայմաններում եւ կարող Է հավակնել իր մարզաձեւում օլիմպիական խաղերի շուրջ 100 մասնակիցների մեջ 25-30-րդ տեղերից մեկը զբաղեցնելուն:
Սոչի Սերեբրակյանի հետ միասին կմեկնի նրա մարզիչը՝ Սեյրան Հարությունյանը:
Լեւոն Հարությունյանի խոսքով` հայ լերնադահուկորդը լավ մարզավիճակում Է գտնվում: