ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում բացվել Է փետրվարի 7-23-ն այստեղ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի երկրորդ լրատվական կենտրոնը. գլխավոր կենտրոնը արդեն գործում Է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից ՝ ԱԻՊՍ, միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի հանձնաժողովի նախագահ Քեվան Գոսպերը Ավստրալիայից ասել Է, որ Խաղերին հավատարմագրված 12 հազար լրագրողների համար ստեղծվելու են լավագույն պայմանները:
Նա նշել Է, որ չնայած հեռուստատեսությունն օլիմպիական խաղերի իրադարձությունների լայն պատկերն Է ստեղծում, բայց առանց գրող լրագրողների եւ լուսանկարիչների մրցումների պատկերը լիարժեք չի լինի: