Սպորտ

ԱՄՆ-ի Օլիմպիական պատվիրակության կազմում կընդգրկվեն 230 մարզիկներ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Օլիմպիական պատվիրակության կազմում կընդգրկվեն 230 մարզիկներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հավաքականը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին կգործուղի ռեկորդային թվով մարզիկների: NBC-ի հաղորդմամբ` եթե կազմը վերջնականապես հաստատվի, ապա խաղերին կմասնակցեն ավելի քան 230 մարզիկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկացիները 13 անգամ անընդմեջ Օլիմպիական խաղերին ներկայացնում են մարզիկների ամենամեծ թվով հավաքականը: Վերջին հավաքականը, որը նրանց գերազանցել է այդ ցուցանիշով, եղել է Գերմանիայի ընտրանին: Դա տեղի է ունեցել 1964 թվականին:

Սոչիի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում