ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հնարավոր է, մասնակցեն շուրջ 60 երկրների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը:
Ըստ լրատվամիջոցի` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը նրանց բոլորի հետ երկկողմանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա:
Արտերկրի պաշտոնյաները Սոչիի խաղերին ներկա լինելու հրավերները ստացել են միջազգային օլիմպիական կոմիտեից՝ ՄՕԿ-ից:
2010 թվականին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած նախորդ ձմեռային խաղերի բացմանը ներկա եղան 30 պետությունների ղեկավարներ:
Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը: