Սպորտ

Էստոնիայի վարչապետն իր երկրի մարզիկներից Սոչիում մեդալ չի ակնկալում

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետն իր երկրի մարզիկներից Սոչիում մեդալ չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպի խոսքով` իր երկրի մարզիկները Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մեդալ նվաճելու հնարավորություն չունեն;

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sovsport.ru կայքը, Անսիպը ասել Է, որ եթե Էստոնացի մարզիկները գոնե մեկ մեդալ նվաճեն Սոչիում, ապա դա հրաշք կլինի, իսկ եթե տեղ զբաղեցնեն լավագույն տասնյակում, ապա դա լավ արդյունք կլինի:

Անսիպը մտադիր Է իր ընտանիքով, որպես մասնավոր անձ, ներկա լինել փետրվարի 7-23-ը կայանալիք օլիմպիական խաղերին:

2010 թվականին Էստունուհի դահուկորդ Քրիստինա Շմիգունը արծաթե մեդալ Էր նվաճել Վանկուվերի օլիմպիական խաղերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում