ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուսատաընկերությունը կցուցադրի Սոչիի «սպիտակ» օլիմպիադայի մրցումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Առաջին ալիք»-ի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան հետեւելու ինչպես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին` ընդհանրապես, այնպես էլ հայ մարզիկների ելույթներին` մասնավորապես:
«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին, ժամը 20:14-ին, իսկ ահա փակման արարողությունը` փետրվարի 23-ին, ժամը 20:00-ին: