Սպորտ

Օլիմպիական Սոչիում բացվել Է «Գորկի» մեդիակենտրոնը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական Սոչիում բացվել Է «Գորկի» մեդիակենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական Սոչիում հունվարի 24-ին բացվել Է «Գորկի» մեդիակենտրոնը, որը նախատեսված Է աշխարհի մինչեւ 4 հազար հեռուստառադիոհեռարձակողների եւ մամուլի 500 ներկայացուցիչների ընդունելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են «Սոչի-2014» կազմկոմիտեի մամուլի ծառայությունում:

Մեդիակենտրոնի ընդհանուր տարածքը, որը գտնվում Է ծովի մակարդից 500 կիլոմետր բարձրության վրա, կազմում Է ավելի քան 30 հազար քառակուսի մետր: Դրա տանիքին մոնտաժված են չորս ստուդիաներ եւ ուղիղ միացումների համար վեց դիրքեր: Մամուլի կենտրոնի շենքում անհրաժեշտ ամեն ինչ կա լրագրողների եւ հեռուստառադիոհեռարձակումների հարմարավետ ու արդյունավետ աշխատանքի համար:

Հունվարի 24-ից մինչեւ փետրվարի 1-ը «Գորկի» մեդիակենտրոնն աշխատելու Է ժամը 8:00-ից մինչեւ 22:00-ն, իսկ փետրվարի 2-ից մինչեւ 24-ը կանցնի շուրջօրյա ռեժիմի:

22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը գործարկվել Է հունվարի 7-ին, այսօր այն անցնում Է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Նաեւ այսօր սկսվում Է Օլիմպիադայի մասնակիցների եւ հյուրերի զանգվածային ժամանումը Սոչի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում