Սպորտ

Ղրղզստանը Սոչիում կներկայացնի 1 մարզիկ

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանը Սոչիում կներկայացնի 1 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացված կլինի 1 մարզիկով: Լեռնադահուկորդ Դմիտրի Տրելեւսկին հանդես կգա ոլորավայցԷջք, հսկա եւ գերհսկա ոլորավայրէջք մրցաձեւերում: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով sovsport.ru կայքը:

Հայաստանից խաղերին կմասնակցեն 4 մարզիկներ, նրանցից մեկը՝ Արման Սերաբրակյանը հանդես կգա լեռնադահուկային սպորտի մրցումներում, մնացած մարզիկները` Սերգեյ Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Արթուր Եղոյանը` դահուկային մարզաձեւում:

Օլիմպիադան կանցկացվի փետրվարի 7-23-ը: Ռուսաստանը ներկայացված կլինի 223, Գերմանիան՝ 152 մարզիկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում