Սպորտ

Սոչիի խաղերը 6-րդն են հայկական սպորտի օլիմպիական պատմության մեջ

2 րոպեի ընթերցում

Սոչիի խաղերը 6-րդն են հայկական սպորտի օլիմպիական պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում են սկսած 1994 թվականից, երբ հանդես են եկել Նորվեգիայի Լիլեհամերում կազմակերպված մրցումներին: Այնուհետեւ մասնակցել են 1998 թ. ճապոնական Նագանո, 2002 թ, ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի, 2006 թ. իտալական Թուրին եւ 2010 թ. կանադական Վանկուվեր քաղաքներում կայացած խաղերին: Սոչիի խաղերը, ըստ հերթականության, 6-րդն են հայկական սպորտի պատմության մեջ:

Հայաստանի մարզիկները մասնակցել են դահուկային եւ լեռնադահուկային սպորտի, ինչպես նաեւ գեղասահքի մրցումներին:

Հայ 4 մարզիկներ կմասնակցեն Սոչիի օլիմպիական խաղերի 15 մարզաձեւերից երկուսի՝ դահուկային եւ լեռնադահուկային սպորտի մրցումներին: Այս տարվա օլիպխիադային առաջին անգամ կմասնակցի պոլինեզիացի մարզիկ, իսկ ընդհանուր առմամբ, մրցումները կանցնեն 40-ից ավելի երկրների շուրջ 3000 մարզիկների մասնակցությամբ, կխաղարկվեն մեդալների 98 հավաքածուներ:

Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներից համեմատաբար բարձր արդյունք Է ցուց տվել լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը (19-րդ տեղը ոլորավայրԷջքում), տեղ զբաղեցնելով այս մրցաձեւում աշխարհի 20 լավագույն մարզիկների ցուցակում:

Այս խաղերը լուսաբանելու համար հավատարմագրվել է 12 հազար մարզական լրագրող: Մարզական պատվիրակությունները կսկսեն Սոչի ժամանել հունվարի 30-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում