ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզական պատվիրակությունը Սոչիի օլիմպիական խաղերին կրելու Է Ռուսաստանի «Ֆորվարդ» ֆիրմայի արտադրության համազգեստը:
Այս մասին «Արմենպրես» - ին, տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համապատասխան պայմանագիր Է կնքել «Ֆորվարդ» ընկերության հետ, որն իր ոլորտում համարվում Է Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկը:
Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը: