Սպորտ

ՀԱՕԿ-ը Սոչիի օլիմպիադային 4 հայ մարզիկների մասնակցության հայտը ներկայացրել է ՄՕԿ

1 րոպեի ընթերցում

ՀԱՕԿ-ը Սոչիի օլիմպիադային 4 հայ մարզիկների մասնակցության հայտը ներկայացրել է ՄՕԿ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 4 մարզիկների մասնակցության հայտն ուղարկել է Միջազգային օլիմպիական կոմիտե: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից:Նրանցից 3-ը հանդես կգա դահուկային սպորտում: Սերգեյ Միքայելյանը, ում մարզիչն Է նրա հայր Արթուր Միքայելյանը, կմասնակցի 15 կիլոմետր դասական, ազատ եւ չմշկային ոճի, ինչպես նաեւ 50 կմ ազատ ոճի մրցաձեւում:Գյումրեցի դահուկորդուհի Կատյա Գալստյանը կմասնակցի 10 կմ դասական ոճի, իսկ դահուկորդ Արթուր Եղոյանը՝ սքիաթլոն, արագավազք եւ 15 կմ դասական ոճի մրցավեճերում: Նրանց մարզիչն Է Սլավա Սարգսյանը:

Լեռնադահուկային սպորտում Հայաստանը կներկայացնի ամերիկահայ Արման Սերեբրակյանը: Մարզիչ Սեյրան Հարությունյանի սանը հանդես կգա հատուկ եւ հսկա ոլորավայրԷջքում:Սոչիի օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 7-23-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում