Սոչիում հանդես կգա Հայաստանի 1 լեռնադահուկորդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 1 լեռնադահուկորդ հանդես կգա Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, լեռնադահուկային սպորտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Հարությունյանը:
Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան այժմ որոշելու Է, թե 2 թեկնածու մարզիկներից ով հանդես կգա Սոչիում՝ ծաղկաձորցի Արսեն Ներսիսյա՞նը, թե՞ ամերիկաբնակ հայ մարզիկ Արման Սերեբրակյանը:
Սոչիում Հայաստանը ներկայացնելուն հավակնում Է նաեւ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը` Աշոցքից:
Առայժմ հայտնի չԷ, թե արդյոք Հայաստանի մարզիկներին հնարավորություն կընձեռվի մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին առանց վարկանիշի, այսպես կոչված «սպիտակ քարտով» եւ եթե այո, ապա քանի մարզիկի: Ամեն դեպքում, Սոչիում Հայաստանը ներկայացված կլինի լավագույն տարբերակով` 3-4 մարզիկով, ովքեր հանդես կգան լեռնադահուկային եւ դահուկային սպորտի մրցումներում:
Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը, մարտի 7-16-ը դրանց կհաջորդեն պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերը:
Պարալիմպիկ խաղերին մասնակցելուն հավակնում են 2 հայ մարզիկներ՝ «սպիտակ քարտի» սկզբունքով: