ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի օլիմպիական մարզական կառույցները մեծ պահանջարկ կունենան նաեւ փետրվարի 7-23-ը այս քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը, որը մեջբերում Է Ռուսաստանի Դաշնության շինարարության փոխնախարար Յուրի Ռեյլյանին:
Նա նշել Է, որ Սոչիի օլիմպիական խաղերի համար կառուցվել են տարբեր մարզակառույցներ, ինչպես սովորական, այնպես Էլ հավաքովի կոնստրուկցիաներից:
Ռեյլյանը նշել Է, որ դրանցից մեկը, օրինակ, Խաղերի ավարտից հետո կօգտագործվի որպես ցուցասրահ, մյուսը կանցնի ՌԴ սպորտային գերատեսչության ենթակայության տակ, իսկ սահադաշտը՝ Կրասնոդարի երկրամասի կարավարման: