Սփյուռք

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հունվարի 18-19-ը տոնում է Սուրբ Ծնունդը. Reuters-ի անդրադարձը

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հունվարի 18-19-ը տոնում է Սուրբ Ծնունդը. Reuters-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհանարքեպիսկոպոս Մանուկյանը հունվարի 18-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար և օրհնության կարգ մատուցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Reuters լրատվական գործակալությունը տեսանյութ է պատրաստել Ծննդյան արարողության մասին:

Հունվարի 18-ին Հայոց պատրիարքական միաբանությունը շքերթով շարժվել է Բեթղեհեմի Արևելյան ափ ավանով: Ղողանջել են տաճարի զանգերը` ազդարարելով Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի ժամանումը: Պատրիարքն այցելել է Սուրբ Ծննդյան տաճար` իր օրհնությունը հաղորդելու Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին ընդառաջ:

Հիսուս Քրիստոսի ծննդավայրում` Բեթղեհեմում Սուրբ Ծնունդը տոնում են երեք անգամ: Շատ քրիստոնյաներ այն տոնում են դեկտեմբերի 25-ին` ըստ Գրիգորյան օրացույցի, մինչդեռ մի շարք ուղղափառ քրիստոնյաներ Աստվածահայտնության տոնը նշում են հունվարի 7-ին` Հիսուս Քրիստոսի ծնունդը տոնելու համար: Իսկ Երուսաղեմի հայոց պատրիարքությունն այն տոնում է հունվարի 18-19-ին: Պատճառն այն է, որ Երուսաղեմում հին տոմարով են նշում տոները, իսկ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում