Սպորտ

Պուտինը կայցելի օլիմպիական խաղերի տարբեր մարզաձեւերի մրցումներ

1 րոպեի ընթերցում

Պուտինը կայցելի օլիմպիական խաղերի տարբեր մարզաձեւերի մրցումներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը սպասարկող կամավորների հետ իր հանդիպման ժամանակ նշել է, որ կայցելի օլիմպիական խաղերի տարբեր մարզաձեւերի մրցումներ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պուտինը ասել Է, որ աշխատանքից ազատ ժամանակ նա կցանկանա այցելել օլիմպիադայի հոկեյի, դահուկավազքի, գեղասահքի, ինչպես նաեւ լեռնադահուկային սպորտի եւ բիաթլոնի մրցումներ:

Սոչիի օլիմպիադան սպասարկող կամավորները կազմում են Խաղերի անձնակազմի մեկ երրորդ մասը: Նրանք արդեն փետրվարի 5-ից կսկսեն դիմավորել մրցումների հյուրերին եւ մասնակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում