ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի օդանավակայանում բացվել Է հատուկ տերմինալ, որը սպասարկելու Է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերին եւ մասնակիցներին. առաջինը տերմինալից օգտվել են Երեւանից ժամանած հյուրերը եւ Մոսկվայից ժամանած, օլիմպիական խաղերին հավատարմագրված լրագրողները:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ,վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրությունը:
Ըստ նախնական հաշվարկների` այս տերմինալն օլիմպիադայի «ամենաթեժ» օրերին կընդունի շուրջ 52հազար ժամանողի:
Ըստ ռուսական մամուլի` օլիմպիական խաղերի տոմսերը ամենաակտիվ ձեւով գնում են Մոսկվայի եւ Սոչիի բնակիչները, իսկ Ռուսաստանի Դաշնության բնակիչների 75 տոկոսից ավելին մտադիր են դիտել Սոչիի օլիմպիական խաղերը: