Սպորտ

Սոչիի օլիմպիադայի տոմսերից առայժմ վաճառվել է 70 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Սոչիի օլիմպիադայի տոմսերից առայժմ վաճառվել է 70 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային սպորտի հայաստանցի մարզասերները դեռ ունեն փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի տոմսեր գնելու հնարավորություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, «Սոչի-2014» խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն տեղեկացրել Է, որ առ այսօր վաճառվել Է օլիմպիական խաղերի 1 միլիոնից ավելի տոմս, ինչը կազմում Է տոմսերի ընդհանուր քանակի 70 տոկոսը:

Բացի դրանից, հատուկ պահվում Է տոմսերի որոշ քանակություն` որպես պահեստային ֆոնդ, որպեսզի մինչեւ խաղերը մնացած երեք շաբաթվա ընթացքում եւս մարզասերները հնարավորություն ունենան տոմսեր ձեռք բերել

Ի դեպ, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի Ձմեռ պապն արդեն ժամանել Է Խաղերի մայրաքաղաք, որտեղ կհիմնավորվի օլիմպիական զբոսայգում իր համար նախատեսված նստավայրում: «Ռոսիա-24»-ի հաղորդմամբ` խորհրդանշական Ձմեռ պապն իր եւ Ձյունանուշի համար օլիմպիական մրցումների մի քանի տոմս Է արդեն վերցրել: Նրան հատկապես հետաքրքրել են կանանց հոկեյի մրցումները, իսկ այս մրցաշարի հանդիպումները դիտելու համար ազատ վաճառքում դեռ շատ տոմսեր են մնացել: Ձմեռ պապը, որպես ռուսական հեքիաթների ավանդական եւ շատ սիրված կերպար, Սոչիիի խաղերի մշակութային ծրագրի յուրատեսակ մասն Է կազմելու` գեղեցկացնելով մարզական տոնը :

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում