ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 30-ից մարզական պատվիրակությունները կսկսեն ժամանել Սոչիի, բնակվել օլիմպիական ավանի տներում եւ մարզվել օլիմպիական մարզակառույցներում: Իսկ 1,5 հազար լրագրողներ արդեն գտնվում են Սոչիում եւ սկսել են իրենց աշխտանքը:
Այս մասին, ինչպես հայտնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդագրությունը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նիստում տեղեկացրել Է Սոչի 2014-ի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն:
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցեն 3000 մարզիկներ 90-ից ավելի երկրներից, իսկ դրանց հաջորդող պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների խաղերին՝ 700 մարզիկներ 40-ից ավելի երկրներից:
Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 7-23-ը, իսկ դրանց հաջորդող պարալիմպիկ խաղերը՝ մարտի 7-16-ը: