ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի կազմում Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու բոլոր 5 թեկնածուները ենթարկվել են հատուկ դոպինգ-զննման, ինչի շնորհիվ նրանք կարող են ապահովագրվել խթանիչների հետ կապված հնարավոր անախորժություններից:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Հայ մարզիկների դոպինգ-թեստերը հունվարի 16-ին արդեն ուղարկվել են Ավստրիայում գտնվող դոպինգ-լաբորատորիա` դրանց ուսումնասիրության եւ պատասխանի համար:
Վերջին 10 տարիների ընթացքում դոպինգի օգտագործման պատճառով տարբեր ժամկետներով որակազրվել են Հայաստանի 24 մարզիկներ:
Փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը եւ անունները հայտնի կդառնան մոտ օրերին: