Սոչիի Օլիմպիադայի ընդհանուր ծախսերը կազմել են 214 մլրդ ռուբլի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը լրագրողներին հայտնել Է, որ Սոչիի Օլիմպիադայի անցկացման ընդհանուր բյուջետային եւ ոչ բյուջետային ծախսերը կկազմեն 214 մլրդ ռուբլի, դրանից 99 միլիարդը՝ բյուջետային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Նա նշել Է, որ «Հաշվիչ պալատի եւ Ռոսֆիննադզորի կողմից ստուգումների արդյունքում միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել»:
Կարդացեք հոդվածը` Русский