Կալիֆորնիայի օրենսդիրները քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը դպրոցական ծարգրերում ներառելու բանաձևը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը միաձայն հաստատել է վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած բանաձևը` Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը դպրոցական ծրագրերում ներառելու մասին: Հարցն այժմ քննարկման է դրվել նահանգային վերհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը մասնավորապես նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել պատմություն առարկայի դպրոցական ծրագրում, ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը:

«ԱՄՆ-ում Կալիֆորնիան տուն է հանդիսանում մեծ թվով փախստականների և գաղթականների համար, որոնց մեծ մասը ցեղասապսանության վերապրածներ կամ ցեղասապսանության վերապրածների ժառանգներ են: Նրանք կարող են «առաջին ձեռք» վկայություններ հաղորդել իրենց փորձառությունների մասին»,- նշել է բանաձևի հեղինակը` հավելելով, որ դա առավելություն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու և ապագա սերունդներին ուսուցանելու գործում:

Հունվարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է բանաձևը, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանը և Սքոթ Ուիլքը:

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են