Սպորտ

Հայաստանցի 1-2 մարզիկ հնարավոր է մասնակցեն Սոչիի պարաօլիմպիկ խաղերին

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի 1-2 մարզիկ հնարավոր է մասնակցեն Սոչիի պարաօլիմպիկ խաղերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 1-2 մարզիկ, հնարավոր Է, «սպիտակ քարտերով»` առանց օլիմպիական վարկանիշի, մասնակցեն մարտի 7-ին Սոչիում մեկնարկող պարաօլիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների օլիմպիական խաղերին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի եւ «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների հանրապետական ակումբի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Նա նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչները հանրապետության անկախացումից հետո մշտապես մասնակցել են պարաօլիմպիկ խաղերին:

Ի դեպ, Լատվիայի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն արդեն հրաժարվել Է իր մարզիկներին Սոչի ուղարկել` այս որոշումը բացատրելով անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում