ԵՐԵՎԱՆ,13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը շատ մոտ Է 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Նա նշեց, որ Սերեբրակյանը հանդես Է գալիս Հայաստանի դրոշի ներքո, եւ նրա մասնակցության դեպքում Հայաստանը Սոչիի խաղերին կարող են ներկայացնել միանգամից 3 լեռնադահուկորդներ՝ Սերեբրակյանը, ուղեգիր նվաճելուն մոտ կանգնած ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը եւ մեկ լեռնադահուկորդուհի, որը կարող Է հատուկ կարգավիճակով ՝»սպիտակ քարտով» մասնակցել օլիմպիական խաղերին:
Օլիմպիական ուղեգիր արդեն փաստացի նվաճել Է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը:
Ղազարյանը նշեց, որ օլիմպիական խաղերին Հայաստանը որևէ մրցավար չի ներկայացնիւ, իսկ Սոչի Հայաստանի մարզական պատվիրակության մեկնելու օրը հայտնի կդառնա օրերս: Հնարավոր Է նաեւ, որ Հայաստանի պատվիրակության կազմում լինեն նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք: