ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն կաջակցի Ռուսաստանի Դաշնության գործընկերներին` ապահովելու Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցների եւ հյուրերի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Wall Street Journal հանդեսը, այդ մասին հանդեսին տեղեկացրել Է դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին: Նա նշել Է, որ Ռուսաստան կգործուղվեն իր գերատեսչության մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնց մի մասը կաշխատի Մոսկվայում՝ շուրջ 20 գործակալ, եւս 10-ը՝ Սոչիում:
Քոմիի խոսքով, ամերիկացի իրավապահները սերտ կապեր ունեն Ռուսաստանի իրենց գործընկերների հետ, ակտիվ համագործակցում են: Բյուրոյի աշխատակիցների առաջին խումբն արդեն ժամանել Է Ռուսաստան:
Ռուսաստանի իրենց գործընկերներին աջակցությունն Է առաջարկել նաեւ ԱՄՆ-ի պաշտանության նախարարությունը՝ հանձինս նախարար Չաք Հայգելի:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը լրջորեն Է տրամադրված օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում: Սոչի արդեն ժամանել եւ իրենց ծառայությունն են իրականացնում Կուբանի կազակների զորքի առաջին դրուժինաները, նրանց ընդհանուր թիվը կազմելու Է 1500 մարդ:
Սոչիի օլիմպիական խաղերի շուրջ համապատասխան համաձայնություն Է ձեռք բերվել նաեւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ ՀՀ ոստիկանության միջեւ հանձինս նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի:
Օլիմպիադան կանցկացվի փետրվարի 7-23-ը: