Սպորտ

Հայաստանցի դոպինգի 3 մասնագետներ կսպասարկեն Սոչիի օլիմպիական խաղերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի դոպինգի  3 մասնագետներ կսպասարկեն Սոչիի օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հակադոպինգային ծառայության 3 մասնագետներ՝ Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը եւ Խորեն Մանուկյանը հունվարի 30-ին կմեկնեն Սոչի:

Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Դավիթ Մոսինյանը: Նա նշեց, որ օլիմպիական հավատարմագրման հետ որեւէ խնդիր չի լինելու, եւ այն կլուծվի մեկ օրվա ընթացքում, քանի որ մարզական բժիշկները պետք Է հնարավորինս շուտ ծանոթանան իրենց աշխատանքային պարտականություններին:

Ինչպես հայտնի Է, Սոչիի ձմեռային խաղերի մրցումները սպասարկող հակադոպինգային ծառայությունում աշխատելու է ռուսաստանցի 70 մասնագետ եւ 15 մարզական բժիշկ արտերկրից, որոնցից երեքը՝ Հայաստանից:

Ըստ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախի, Սոչիի ձմեռային օլիմպիադայում խթանիչների դեմ ծավալվելու Է չափազանց անհաշտ եւ սկզբունքային պայքար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում