ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանկուվերի 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, դահուկորդ Սերգեյ Միքայելյանը դարձել Է մեր երկրի առաջին մարզիկը, ով նվաճել Է 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ձմեռային մարզաձեւերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը:
Միքայելյանը Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ Է, նա անվանի հայ դահուկորդներ Արթուր եւ Ալլա Միքայելյանների որդին Է:
Ջաղացպանյանը տեղեկացրեց նաեւ, որ գեղասահքում Հայաստանը ներկայացված չի լինելու, իսկ լեռնադահուկային սպորտում հայաստանցի մասնակցի հարցն առայժմ բաց է մնում: Օլիմպիական խաղերի մասնակցությանը հավակնում Է Արսեն Ներսիսյանը:
Առայժմ հայտնի չԷ նաեւ, թե քանի հայ մարզիկ կմասնակցի օլիմպիական խաղերին հատուկ կարգավիճակով, այսպես կոչված «սպիտակ քարտով», որը թույլ Է տալիս մասնակցել խաղերին առանց օլիմպիական վարկանիշի: