ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 410 կուբանցի կազակներ՝ ռուսական ավանդական հատուկ զորամիավորների անդամներ, հունվարի 8-ին ժամանել են Սոչի եւ հունվարի 9-ից սկսել իրենց ծառայությունը օլիմպիական մայրաքաղաքում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,վկայակոչելով sovsport. ru կայքը, այս մասին տեղեկացրել Է Կուբանի կազակների հրամանատարությունը:
Կազակները Սոչիում համագործակցելու են ներքին գործերի եւ ուժային այլ կառույցների աշխատակիցների հետ: Նրանց լիազորության մեջ մտնում Է քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը եւ անհրաժեշտության դեպքում նրանց ոստիկանության կետեր հասցնելը:
Կազակները մինչ այդ նույնպես մասնակցել են իրավապահպան միջոցառումներին, եւ նրանց դրուժինաների անդամների թիվը չի գերազանցել1000-ը, բայց այժմ այն հասնում Է 1500-ի:
Կազակները Սոչիում ապահովելու են արտերկրի պատվիրակների եւ զբոսաշրջիկների անվտանգությունը: