ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը գրեթե ապահովել Է իր մասնակցությունը փետրվարի 7-23-ը Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին: Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Հարությունյանի խոսքով, մարզիկը դեռ կարող Է բարելավել օլիմպիական իր վարկանիշը Իրանում ընթացող «Դարբանդ» մրցաշարում գրանցած արդյունքների հաշվին:
Հարությունյանը «Արմենպրես»-ին,ասաց, որ 1-2 օրվա ընթացքում, մինչ հունվարի 15-ին խաղերի մասնակիցների պաշտոնական ցանկի հրապարակումը, արդեն հայտնի կդառնա օլիմպիական խաղերին հայ մարզիկի մասնակցության հարցը:
Հարությունյանը չի բացառել, որ Սոչի կարող Է մեկնել նաեւ մեկ հայ լեռադահուկորդուհի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օլիմպիակական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը եւ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, Հայաստանի մարզիկների թիվը Սոչիում կարող Է կազմել 3-4 մարդ: