Հասարակական

Հալեպը դուրս է եկել խավարից, բայց ջրամատակարարման խնդիրը դեռ առկա է

2 րոպեի ընթերցում

Հալեպը դուրս է եկել խավարից, բայց ջրամատակարարման խնդիրը դեռ առկա է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցօրյա դադարից հետո Սիրիայի Հալեպ քաղաքում վերականգնվել է էլելտրամատակարարումը: Ինչպես այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից, 2014 թվականի հունվարի 3-ից Հալեպը լիովին խավարի մեջ էր` էլեկտրականության բացակայության պատճառով: Քաղաքի բնակչությունը զրկված է նաև ջրամատակարարումից: Հայկական մի քանի ակումբներ ժամանակ առ ժամանակ ջուր են մատակարարում հայ բնակչությանը: Հալեպահայությունը Ամանորը դիմավորել է ոչ միայն մթության, այլև բազմաթիվ արկերի պայթյունների ներքո:

Ի հեճուկս այս ամենի` Սուրբ Ծննդյան առիթով սուրբ պատարագ է մատուցվել հայկական եկեղեցիներում, իսկ հայկական վարժարաններում ուսանողներն ու աշակետները հանձնում են իրենց կիսամյակային քննությունները:

ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ. ապրիլը մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում` հայերը: Բազմաթիվ հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթացքում, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, ոմանք էլ երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց են թողնվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում