Հասարակական

Հալեպում ռմբակոծության հետևանքով երկու հայ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում ռմբակոծության հետևանքով երկու հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀալեպիԳաբրիի հրապարակում հրասանդի պայթյունի հետևանքով վիրավորվել ենԳոգո Գևորգյանը և Լևոն Լհմեճյանը:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը նախորդ շաբաթվա ընթացքում ենթարկվել է ռմբակոծության:Երկու հրասանդներից մեկն ընկել է Թեթթեն վառելանյութի կայանի մոտ գտնվող պարտեզում, իսկ երկրորդը՝ Գաբրիի հրապարակում: Առաջին հրասանդի պայթյունի պատճառով մեկ երեխա զոհվել էր, մի քանիսը՝ վիրավորվել: Մյուս պայթյունի հետևանքով վիրավորների թվում երկու հայեր են եղել: Գոգո Գևորգյանը և Լևոն Լհմեճյանն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և ստացել համապատասխան բուժում: Բարեբախտաբար, վիրավոր հայերի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երկու հրասանդների պայթյունի հետևանքով շրջակա տարածքները նյութական վնաս են կրել, այդ թվում՝ բնակելի շինությունները և մոտակայքում կայանված մեքենաները:

2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում