ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում ուժի մեջ են մտել օլիմպիական խաղերի անցկացման հետ կապված որոշ սահմանափակումները. այսուհետ քաղաք մուտք կարող Է գործել միայն օլիմպիական հավատարմագրում ստացած ավտոմոբիլային տրանսպորտը, սահմանավակվում Է նաեւ մրցումների հետ չառնչվող մարդկանց այցը Սոչի:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի հեռուստաալիքները, Սոչիում ուժային կառույցները արդեն սկսել են իրենց ծառայությունը` օլիմպիական մայրաքաղաքի անվտանգության ապահովման նպատակով:
Ինչպես հայտնի Է, Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 7-23-ը, մարտի 7-ին կմեկնարկեն պարալիմպիական՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերը: