ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հակադոպինգային լաբորատորիաների համար ընդհանուր առումով ծախսվել Է շուրջ 27 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը gazeta.ru կայքը:
Սոչիիի օլիմպիադայի հակադոպինգային ծառայությունում աշխատելու են Ռուսաստանի 70 եւ արտերկրի 15 մասնագետներ: Օլիմպիադայի հակադոպինգային ծառայությունները կատարելու են նաեւ Հայաստանի ազգային հակադոպինգային ծառայության 3 մասնագետներ Դավիթ Մոսինյանը, Անժելա Սահակյանը եւ Խորեն Մանուկյանը:
Այս խաղերում դոպինգ-ստուգումը գերազանցելու Է բոլոր նախորդ խաղերի ստուգումները, քանզի միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շեշտել Է, որ ՄՕԿ-ը նախատեսում Է անհաշտ պայքար ընդդեմ դոպինգի օգտագործմանը սպորտում, ընդհուպ մինչեւ նման դեպքերի վերացումը: Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցների դոպինգ-թեստերի արդյունքները դեռ երկար ժամանակ կպահպանվեն այն հաշվարկով, որ մոտակա տարիներին մարզական բժշկությունը դոպինգի բացահայտման նոր մեթոդներ կգտնի եւ արդեն դրանց միջոցով նորից ստուգումներ կանցկացնի: