ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի մարզասերները դեռ կարող են գնել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերը` պատվիրելով դրանք տոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններում: Մեր երկրի մարզական պատվիրակության անդամներին, ինչպես նաեւ այլ պատվիրակությունների անդամներին, խաղերի կազմակերպիչները հատկացնելու են նաեւ որոշ քանակությամբ հրավիրատոմսեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի օլիմպիական ազգային կոմիտեի ձմեռային մարզաձեւերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը:
Հայաստանում ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են տափօղակով հոկեյի, գեղասահքի եւ դահուկային ու լեռնադահուկային սպորտի նկատմամբ: Հայաստանն իրական հնարավորություն ունի ներկայացուցիչներ ունենալ վերջին երկու մարզաձեւերում. գեղասահքում՝ Սլավիկ Հայրապետյան, լեռնադահուկային սպորտում՝ Արսեն Ներսիսյան: