ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում 2014 թվականի փետրվարի 7-23-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտի մասին ոչ ոք չի մտածում՝ ոչ կառավարությունների եւ ոչ Էլ միջազգային օլիմպիական կոմիտեի մակարդակով:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը, որը մեջբերել Է Ռուսաստանի Դաշնության ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի խոսքը:
«Ես չեմ լսել Սոչիի խաղերի բոյկոտի մտադրության մասին, իսկ ինչ վերաբերում Է քաղաքական գործիչներին, ապա օլիմպիական խաղերը մրցումներ են մարզիկների եւ ոչ թե քաղաքական գործիչների համար, եւ նրանցից 20-ը կայցելի Օլիմպիադա, թե 30-ը՝ սա մրցումների որակի վրա ոչ մի կերպ չի ազդի»,- ասել Է Ժուկովը:
Մինչդեռ Սոչիի խաղերին ներկա չլինելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են Գերմանիայի Նախագահ Յոահիմ Հաուկը, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման եւ այլ քաղաքական գործիչներ:
Ժուկովի խոսքով` ինչ վերաբերում Է Օբամային, ապա վերջինս իր նախագահության օրոք ներկա չի եղել ոչ մի Օլիմպիադայի: