Տնտեսություն

Սևանա լճում ձկնարտադրության ծավալները կհասնեն 50 հազար տոննայի

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում ձկնարտադրության ծավալները կհասնեն 50 հազար տոննայի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում տարեկան ձկնարտադրությունը Հայաստանի կառավարությունը նախատեսում է հասցնել 50 հազար տոննայի, որը կկազմի 150 միլիարդ դրամ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն, այսօրվա նիստում հաստատված ծրագրի համաձայն, կստեղծիՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ:

«Ծրագիրը վերաբերում է Սևանա լճում էնդեմիկ ձկնաբուծության զարգացմանը: Ծրագիրը կրելու է երկարատև բնույթ, որով նախատեսվում է Սևանա լճում ձկնաբուծության արտադրանքը հասցնել տարեկան 50 հազար տոննայի, որը կազմում է մոտ 150 միլիարդ դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին անհրաժեշտ համարեց լայնորեն լուսաբանել տվյալ ծևագիրը: «Ենթադրվում է, որ պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա է իրականացվելու այս ծրագիրը, և ԶԼՄ-ներով լուսաբանելը նպատակ ունի բիզնեսի ուշադրությունը հրավիրել այս ծրագրի վրա, որպեսզի վերջինս ուղղակիորեն ներդրումներ կատարի և դառնա համագործակցող կողմ»,- ավելացրեց վարչապետը:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել 3-5 հազար աշխատատեղ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում