Ռուսաստանցի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին հպարտ է իր հայկական ծագմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կրասնոդար» ակումբի սեփականատեր գործարար ՍերգեյԳալիցկին, ով նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է և ՌԴ-ում ամենամեծ խանութների ցանցի սեփանականատերը, «Մայակ» ռադիոընկերությանը պատմել է իր հայկական ակունքների մասին: «Ես 75 տոկոսով ռուսական, իսկ 25 տկոսով հայկական ծագում ունեմ: Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք չեմ տիրապետում հայերենին, բայց ես հպարտ եմ իմ հայկական ծագմամբ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Reporte» շաբաթաթերթը, նշել է Գալիցկին:

Սերգեյ Գալիցկին ծնվել է Սոչի քաղաքիԼազարևսկոյեշրջանում` Սերգեյ Հարությունյան անունով: Լրատվական հրապարակումների համաձայն` ամուսնությունից հետո նա վերցրել է կնոջ ազգանունը: Իր առաջին մթերային խանութը Գլացկին բացել է 1998 թվականին, որն ընդլայնվել է մինչև 5 հազար խանութների ամբողջ Ռուսաստանում, ուր աշխատում է ավելի քան 2 միլիոն մարդ:

Գալիցկին իր ներդրումն ունի նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի հաջողություններում, ով այժմ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», բայց, գործարարի խոսքով, շարունակում է մնալ իր սիրելի ֆուտբոլիստներից մեկը:

Ըստ Forbes ամսագրի`Գալիցկու հարստությունը 8.2 միլիարդ ԱՄՆ դոլար է, և նա հայկական ծագում ունեցող ամենահարուստ մարդն է աշխարհում: Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանի ունեցվածքը կազմում է 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ ռուսասատանաբնակ Սամվել Կարապետյանինը` 3.8 միլիարդ դոլար:

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին