Հասարակական

Դամասկոսում ծնողները պահանջում են փակել դպրոցները մինչև թաղամասերի անվտանգ դառնալը

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում ծնողները պահանջում են փակել դպրոցները մինչև թաղամասերի անվտանգ դառնալը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում ծնողները պահանջում են, որպեսզի Կասսաա, Բաբ Թումա, Բաբ Շարկի, Զաբլատանի և Դուելաա թաղամասերի դպրոցերը փակ մնան մինչև նշված շրջաններում անվտանգության վերականգնվելը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ նշված թաղամասերում վտանգավոր իրավիճակի պատճառով չորս օրով փակվել են բոլոր դպրոցները: Էլմաջյանը նաև նշեց, որ նոյեմբերի 13-ին Քասսաա, Բաբ Թումա, Բաբ Շարկի, Զաբլատանի, Դուելաա թաղամասերում հրթիռային ռմբակոծության հետևանքով կան մի քանի զոհեր և երկու տասնյակ վիրավորներ: Բացի այդ, մեծ են նյութական վնասները: Հրթիռակոծման թիրախը Դամասկոսի արևելյան արվարձաններն են եղել:

Բաբ Թումա թաղամասում նոյեմբերի 13-ին հրթիռ է ընկել Հայ Կաթողիկե ճեմարանի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Ճեմարանը, բարեբախտաբար, փակ էր` ի նշան նոյեմբերի 11-ին Սուրբ Թարգմանչաց ճեմարանի դժբախտության մեջ ընկածների հանդեպ հարգանքի: Բացի այդ, Էլմաջյանը նշեց, որ կրկին Բաբ Թումա թաղամասում ռումբի բեկորից հայ է վիրավորվել` Սիմոն Թելյանը: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկություններ կան, որ նրա վիճակը կայուն է, և կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում