Տնտեսություն

«ԱՐՄԵՆԱԼ» գործարանը 2013թ. 9 ամիսների ընթացքում 8,6%-ով ավելացրել է արտադրանքի արտահանումը

2 րոպեի ընթերցում

«ԱՐՄԵՆԱԼ» գործարանը 2013թ. 9 ամիսների ընթացքում 8,6%-ով ավելացրել է արտադրանքի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտադրել է 20 464,7 տոննա արտադրանք, որը 4,7% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արտադրանքի համեմատ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գործարանի մամուլի ծառայությունից, ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի ամսական միջին ցուցանիշը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 331,3 հազար դրամ, այն 10% ավելացել է տարեսկզբից և սղաճից առաջ է ընկնում:

ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաշվետվության համաձայն, ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա 9 ամիսներին ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 20 751,4 տոննա, որը 8,6% ավելի է, քան 2012 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ ԱՄՆ արտահանման մեջ գերազանցում է 87%:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Հարկային ծառայության տվյալներով, գործարանի պետբյուջե մուտքերն աճել են 23,1% 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ և կազմել են 1 մլրդ 414 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում