Հասարակական

Դամասկոսում ռումբ է ընկել հայկական դպրոցին պատկանող ավտոբուսի վրա

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում ռումբ է ընկել հայկական դպրոցին պատկանող ավտոբուսի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Բաբ Շարկի քրիստոնեական թաղամասում նոյեմբերի 11-ին ռումբ է ընկել հայկական դպրոցին պատկանող ավտոբուսի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ հրասանդն ընկել է ազգային Սուրբ Թարգմանչաց ճեմարանի ավտոբուսի վրա, որը աշակերտներ էր տեղափոխում: Նախնական տեղեկություններով` ռումբի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել տասը աշակերտ: Էլմաջյանի խոսքով` տուժածների ինքնությունը դեռ չի պարզվել: Նա նաև ավելացրեց, որ ճեմարանում սովորողների մեծամասնությունը հայեր են, արաբները միայն չնչին տոկոսն են կազմում:

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ևս մեկ ռումբ Կասսայի շրջանում ընկել է արաբական ուղղափառ դպրոցի վրա, որի հետևանքով ութ վիրավորներ կան:

Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ը ավելի ուշ մանրամասն տեղեկություններ կհաղորդի:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ սիրիական հակամարտության զոհ է դարձել ավելի քան 120 հազար մարդ, որոնց թվում՝ մի քանի տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում