Հաջորդ տարվա բյուջեով գիտությանը հատկացվող ֆինանսավորումը ավելացել է 11.3 տոկոսով /լրացված/

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն ավելացնում է գիտության ոլորտին տրվող բյուջետային հատկացումները: Գիտության համար նախատեսված գումարները 2014 թվականի բյուջեով աճել են 11.3 տոկոսով: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանն Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ: «Անկախ մեր ունեցած ֆինասական ավելացումներից և պակասեցումներից, անկախ մեր առջև ծառացած խնդիրներից` գիտության համար տրվող հատկացումները պետք է ավելացվեն` նախորդ բյուջետային տարվա համեմատ եկամուտների ավելացման տոկոսի չափով: Միակ պաշտպանված ոլորտը գիտությունն է: Ազգային ժողովի կողմից ընդունված հաշվետվության համաձայն` ոլորտի եկամուտների աճը կազմելու է 11.3 տոկոս, որով պայմանավորված` նույնքանով ավելացվել է գիտության համար տրվող գումարի չափը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց փոխնախարարը` նշելով, որ 2014-ին գիտության ոլորտի ծախսերի համար նախատեսված է 12 միլիարդ 789 միլիոն դրամ, որը 1 միլիարդ 270 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումից:

Պավել Սաֆարյանի հավաստմամբ` գիտության ոլորտին հատկացվող գումարների զգալի մասը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ուղղվելու է գիտության բազային ֆինասավորմանը: «9 միլիարդ 25 միլիոն դրամն ուղղվելու է բազային ֆինանսավորմանը, որը 676 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա հատկացումից: Պայմանագրային ֆինանսավորման համար նախատեսված գումարների չափը հաջորդ տարի կազմելու է 1 միլիարդ 515 միլիոն դրամ: Այս գումարի մի մասը 277 միլիոնը տրամադրվելու է շարունակական պայմանագրային թեմաների ֆինանսավորմանը, իսկ մնացածը մասը` մրցույթներով հաստատվող նոր թեմաների ֆիանսավորմանը»,-ասաց Պավել Սաֆարյանը: ՀՀ ֆինանսների փոխնախարարի հաղորդմամբ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու համար նախատեսվել է 446 միլիոն դրամ` ընթացիկ տարվա 441 միլիոն դրամից դիմաց, ինչը պայմանավորված է գիտական թեմաներում ներգրավված գիտաշխատողների թվի ավելացմամբ: Ծախսերը հաշվարկվել են 770 դոկտորների և 2180 գիտության թեկնածուների հաշվով: Դոկտոների հատկացվող գումարը 20 հազար դրամ է, իսկ թեկնածուներինը` 10 հազար դրամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Հայաստանում գիտնականների աշխատավարձերը պետք է ավելի բարձր լինեն, սակայն պետությունը ֆինանսավորում է իր հնարավորությունների սահմաներում: «Մեզ համար սա իսկապես ցավոտ թեմա է, քանի որ գիտնականները արժանի են ավելի բարձր վարձատրության»,- ասաց նա:

Աշոտյանն ընդգծեց, որ մյուս կողմից արդյունավետ գիտնականը կարողանում է դիմել պետական ֆինանսավորման այլ ծրագրերի: «Ստղծագործ գիտնականները գիտական տարբեր ծրագրեր իրականացնելու համար կարող են օգտվել պետբյուջեից գիտական ծրագրերի համար նախատեսված լրացուցիչ գումարներից, կարողանում են արտասահմանից գրանտներ բերել և իրականացնել այդ գիտական աշխատանքները պետական գիտական ենթակառուցվածքների լաբորատորիաների հիման վրա»,- ասաց նա:

ՀՀ ԿԳ նախարարն ընդգծեց, որ գիտնականները լրացուցիչ գումարներից օգտվելու հնարավորություն ունեն՝ հավելելով, որ ցանկալի է, որպեսզի նրանք ավելի բարձր աշխատավարձ ստանան, ինչի ուղղությամբ կառավարությունն աշխատանքներ տանում է:

Հայաստանի Հանրապետության 2014թ.-ի պետական բյուջեի ծրագրով կրթության ոլորտին կհատկացվի 122 միլիարդ 170 միլիոն դրամ, ինչը 14 միլիարդով ավելի է 2013թ.-ի հատկացումից:

Հայերեն English Русский

ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար

«Ազնավուրի ձայնը» վերադառնում է. ֆրանսիացի երգիչ Տիտիանոն շրջագայություններով կլինի Հայաստանի յոթ քաղաքում

Ինչ աշխատանքներ են արվելու Կիևյան կամրջի վրա. ավելի քան երկու ամիս այն փակ կլինի երթևեկության համար, բաց՝ հետիոտների համար

Բելգիայի դեսպանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար պայծառ ապագա է կանխատեսում

Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները