Տնտեսություն

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու համար խորքային ռեֆորմների անհրաժեշտություն է տեսնում

4 րոպեի ընթերցում

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը գործարարությամբ զբաղվելը դյուրացնելու համար խորքային ռեֆորմների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաջորդ տարի գործարարությամբ զբաղվելու դյուրացման համար բարեփոխումների հավակնոտ ծրագիր կիրականացնի։ Երկիրը ներկայում հասել է մի մակարդակի, երբ արդեն լուրջ ռեֆորմներ են հարկավոր։ Այս մասին Doing Business 2014 «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի հրապարակման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։ Հայաստանը հրապարակված զեկույցում երեք կետով բարելավել է դիրքը, ինչը խոսում է կատարված աշխատանքի արդյունավետության մասին: Իսկ ինչ վերաբերում է 2013 թվականի վերագնահատված զեկույցում Հայաստանի հետընթացին (2013թ. հրապարակված զեկույցում Հայաստանը 32-րդն էր, իսկ վերագնահատվածում` 40-րդը), դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ «Առաջին խնդիրը կառավարական որոշումների իրագործելության մեջ է. օրինակ, երբ մենք հայտարարում ենք, որ այս կամ այն որոշումն է կայացվել, և նոր ընթացակարգերով է կատարվում բիզնեսի գրանցումը, իսկ գործարարները շարունակում են հին մեխանիզմներով աշխատել, դա բացասաբար է գնահատվում «Doing Business»-ի թիմի կողմից։ Մյուս խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տարի ավելանում է զեկույցում գնահատվող երկրների ցանկը և եթե այդ պետությունն ավելի բարենպաստ դիրքում է, հետևաբար մենք հետընթաց ենք գրանցում։ Երրորդ խնդիրը էլեկտրոնային համակարգերի ներդրումն է տարբեր ոլորտներում։ Օրինակ, Մալազիայի դատական համակարգում այս տարի ներդրվել էր այդ համակարգը, որն էլ բարձրացրել էր այդ երկրի դիրքերը վարկանիշային ցուցակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը։ Նա փաստեց, որ բոլոր երկրներն արդեն հասկացել են էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը և ձգտում են դրան։

Հոկտեմբերի 29-ին հրապարակված Doing Business-2014-ի «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար-2014» վարկանշայինզեկույցում Հայաստանը երեք կետով բարելավել է դիրքը։ Երկրիգործարար միջավայրը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ երկրների շարքում և երկրորդը տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին: 2014 թվականի զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից: Սեփական բիզնեսը սկսելու ոլորտում Հայաստանը 4 կետով առաջընթաց է արձանագրել՝ նախորդ տարվա 10-րդ հորիզոնականից տեղափոխվելով 6-րդ։ Շինարարության թույլտվություն ստացման չափորոշիչով 8 կետով հետընթաց է արձանագրվել՝ 71-րդից 79-րդ տեղ։ Էներգացանցերին միանալու չափորոշիչով Հայաստանը 2 կետով զիջել է իր դիրքերը՝ 107-րդ հորիզոնականից տեղափոխվելով 109-րդ։Հայաստանը հետընթաց է արձանագրել սեփականության գրանցման (1 կետով), վարկերի հասանելիության (2 կետով) և ներդրողների իրավունքների պաշտպանության (1 կետով) չափորոշիչներով։ Առաջընթացի լավագույն ցուցանիշը Հայաստանն արձանագրել է հարկերի վճարման հարցում՝ բարձրանալով միանգամից 9 կետով, ինչի արդյունքում այն 112-րդ հորիզոնականից տեղափոխվել է 103-րդ հորիզոնական։Արտաքին առևտրի հարցում Հայաստանը 1 կետով նահանջել է՝ 116-րդից տեղափոխվելով 117-րդ հորիզոնական։ Պայմանագրերի կետերին հետևելու չափորոշիչով այն 5 կետով բարելավել է իր դիրքերը՝ 117-րդ հորզոնականից տեղափոխվելով 112-րդ։Հայաստանի դիրքերն անփոփոխ են մնացել միայն սնանկության կարգավորման հարցում, որտեղ մեր երկիրը պահպանել է 76 հորիզոնականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում