Սպորտ

Արթուր Աբրահամը վստահ է Դե Կարոլիսին հաղթելու հարցում

2 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը վստահ է Դե Կարոլիսին հաղթելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն է: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի EWE մարզապալատում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, հոկտեմբերի 23-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար. «Որևէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու»,- նշել է Արթուր Աբրահամը:

Աբրահամ-Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Արթուր Աբրահամը WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։

Արթուր Աբրահամն իր մարզական կարիերայի ընթացքում անցկացրել է 4 1 մենամարտ, որոնցից 37-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012թթ.) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում