Արազ Օզբիլիսի ազգանունը ցեղասպանությունից մազապուրծ հայի ինքնության պատմությունն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի«Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ազգանունը հետաքրքիր եւ խոր արմատներ ձգող պատմություն ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Yerkir.am կայքը, ազգանվան վերաբերյալ իր բացահայտումների մասին պատմել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Արաքս Մարությանը, ով Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլի հավաքականների հանդիպումից անմիջապեսհետո հանդիպել է Արազ Օզբիլիսին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստան էին եկել հատուկ այդ խաղի համար:

«Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Օզբիլիսների հետ. շատ հետաքրքիր զգացողություններ ունեմ:Մի բան էմարդուն տեսնել դաշտում, այլ բան` ընտանիքի անդամների շրջապատում:Մի բան էուղղակիարտասանել«Օզբիլիս» ազգանունը` որպես ֆուտբոլիստի ազգանուն, այլ է, երբ իմանում ես,թե այդ ազգանունն ինչ հետաքրքիր ու խորը պատմություն ունի: «Օզբիլիս» նշանակում էինքնությունը պահող, պահպանող: Չեմ ուզում անդրադառնալ պատմության բոլոր մանրամասներին, միայն մեկ դրվագ պատմեմ, որը պատկերացնելիս պարզապես փշաքաղվում եմ: Արազի հոր պապը, փրկվելով ջարդերից, ապրելով նկուղում, հայերենը չմոռանալու համար ինքն իր հետ հայելու դիմաց խոսել էհայերեն և հետագայում, չունենալով ոչ մի փաստաթուղթ, հենց լեզվի շնորհիվ է, որ ապացուցել է իր հայ լինելը: Եվ հենց դա էպատճառը, որ փաստաթղթեր ձևակերպելիս նրան տվել «Օզբիլիս»(ինքնությունը պահպանող) անունը»,-նշել է Մարությանը:

«Արազի հոր պապը ունեցել է ևս 8եղբայր, որոնցից, ցավոք,փրկվելէմիայննա: Այդ ժամանակ նա ընդամենը 9 տարեկան էր: Տարիներ անց,օրենքէընդունվել,ըստ որի՝ ով կներկայացնի փաստաթուղթ,որ հայէ,կստանա իր փողերն ուհողերը: Քանի որ Արազի հոր պապը ոչ մի փասթաթուղթ չի ունեցել, նա լեզվի շնորհիվ է ապացուցել իր հայ լինելը:Ըստ օրենքի` նրանտվել են փող,նաէլ այդփողը տվելէիրեն պահող թուրքին՝ի նշան շնորհակալության, հետո նրանիցգնել է Ռեհան անունով հայ կնոջըև ամուսնացելնրահետ:Այնուհետև այդ նույնթուրքը նրանցհամար փաստաթղթերէ պատրաստել ևթղթերում գրել Օզբիլիս ազգանունը»,-մանրամասներ է հաղորդել Մարությանը:

Հայաստանի հավաքկանի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին մեկ անգամ չէ, որ ազգանվան համար օտարերկրացիլրագրողները«թուրք»են անվանել,սակայն ինքը` Արազը, կտրուկ վերջակետ է դրել այդ հարցին` ասելով. «Ես հայ եմ և երբ ստացա Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, առանց երկմտելու համաձայնեցի»:

Հայերեն English Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը