Հասարակական

Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը կրկին ռմբակոծության է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը կրկին ռմբակոծության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը հոկտեմբերի 15-ի երեկոյան կրկին հրասանդի հարվածների է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն՝ ավելացնելով, որ առաջնորդարանի շենքը նյութական վնասներ է կրել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել:

Էլմաջյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 15-ին Դամասկոսի գրեթե բոլոր թաղամասերի ուղղությամբ հրասանդներ են ընկել: «Միայն Ջարամանայի վրա մոտ 30 հրասանդ է ընկել, բայց կարծես աստվածային հրաշք լիներ, ոչ մի բնակիչ չի տուժել»,- նշել է Էլմաջյանը:

Ինչպես հայտնի է, Հայ Կաթողիկե առաջնորդարանը ռմբակոծության էր ենթարկվել նաև սեպտեմբերի 17-ին: Շինության երկրորդ հարկը նյութական վնասներ էր կրել, բացի դրանից, վնասվել էին մերձակայքում գտնվող «Լույս» և «Փարոս» վարժարանները: Բարեբախտաբար այն ժամանակ նույնպես մարդկային վնասներ չէին եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում